- Պետական աջակցության 17-րդ միջոցառում
- Նախարարություն
- Տեղեկատվական կենտրոն
- Իրավական ակտեր
- Քաղաքացիական ծառայությունը համակարգող ՀՀ օրենսդրական ակտեր
- ՀՀ Սահմանադրություն
- Օրենսգրքեր
- Օրենքներ
- ՀՀ Նախագահի հրամանագրեր և կարգադրություններ
- ՀՀ կառավարության որոշումներ
- ՀՀ վարչապետի որոշումներ
- Նախարարի հրամաններ
- Գլխավոր քարտուղարի հրամաններ
- Ներքին գործավարության կարգ
- Նախարարի պաշտոնական պարզաբանումներ
- Միջազգային իրավական ակտեր, փաստաթղթեր
- ԵՏՄ անդամակցությանն առնչվող փաստաթղթեր
- Իրավական ակտերի նախագծեր
- Ծրագրեր և գերակա խնդիրներ
- Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ
- Մրցույթներ, գնումներ, հայտարարություններ
- Լիցենզիաներ, թույլտվություններ
- Կադրային ապահովում
- Դիմում-բողոքներ, քաղաքացիների ընդունելություն
- Արտաքին կապեր
- Նամականիշեր, ծրարներ
- Հաճախ տրվող հարցեր

Նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար: «Ուրախ եմ ողջունելու Ձեզ մեր նախարարությունում: Հայ-ամերիկյան գործակցության բավական հաջող փորձ ունենք հատկապես ՏՏ ոլորտում, ուրախալի է տեսնել ամերիկյան մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև հայկական ընկերությունների հաջողությունները ամերիկյան շուկայում: Համոզված եմ, որ այս ոլորտում երկկողմ փոխգործակցությունը շարունակվելու է և ավելի է ամրապնդվելու»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը նաև հույս հայտնեց` Հայաստանում ապագայում տեսնել նաև ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունները:

«Մենք ամուր երկկողմ հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տրանսպորտը: Մշտապես ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը: Հուսով եմ, որ դեսպանատան թիմն ու ձեր անձնակազմը կշարունակեն համատեղ աշխատել` առավել զարգացնելու այս ոլորտները: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ընդլայնելու հարցում Ձեր շարունակական աջակցության համար»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Ընդլայնված որոնում
