ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐ

Նորարարական Դրամաշնորհներ (մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր հաղթող նախագծի համար)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է մեկ փուլով` թղթային և էլեկտրոնային ձևով:

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ սույն դրամաշնորհին  մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:

Մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի Հրավերով:

Սույն մրցույթի բյուջեն կազմում է 330 մլն ՀՀ դրամ: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ  սույն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծերի առկայության պարագայում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330. մլն ՀՀ դրամը, 17֊րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով՝

1. Էլեկտրոնային ձևաչափով` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով,

2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):

Մրցույթի ծածկագիրն է`  ԲՏԱՆ-ԴՇ-2020/23

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00֊ը (հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը):

Հայտի թղթային տարբերակը հարկավոր է ներկայացնել սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով, որի վրա պետք է գրված լինի կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, դրամաշնորհի մրցույթի ծածկագիրը, ինչպես նաև «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» գրառումը:

Ստացված հայտերի բացումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 01-ին  ժամը 11:00-ին:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար`
Գոռ Եսայանին
Հեռախոս (010) 59 00 47
Էլ. Փոստ procurement@hti.am

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մանրամասն այստեղ