Լիցենզավորման գործընթաց

Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիա

ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ լիցենզիաները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր (ՌՍՆԱ)» համակարգով, որը տեղակայված է ՀՀ արտաքին առևտրի ազգային «Մեկ պատուհան» պորտալում (https://trade.gov.am/):  

«Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր (ՌՍՆԱ)»  համակարգի մուտքի ծածկանուն և գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչություն (ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ահարոնյան 12/3)՝ ներկայացնելով՝
• Կազմակերպության կողմից տրված լիազորագիր,
• Անձը հաստատող փաստաթուղթ:

Համակարգի աշխատանքը բնութագրող տեսանյութերը և օգտվողի ձեռնարկները կարող եք ներբեռնել ՀՀ արտաքին առևտրի ազգային «Մեկ պատուհան» պորտալի https://trade.gov.am/trade/downloads/ հասցեից։ Համակարգի շահագործման հետ կապված խնդիրների դեպքում Ձեր հարցերը կարող եք ուղղել 011 500140 հեռախոսահամարով։


ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 85-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ