Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական քաղաքականության օրակարգի սահմանում և տեղական նորարարությանն աջակցություն

Main wrapper

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը, որի շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» կազմակերպության 100-ամյակ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ

Մուսայելյանը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նամականիշի վրա պատկերված է խոշորացույց, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, ինչպես նաև հայերեն և անգլերեն լեզուներով կատարված են «100 ամյակ», «Ֆիլանում» և «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես» գրառումները։

380 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է նաև 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որի վաճառքից գոյացած հասույթը «ՀայՓոստ»-ը կփոխանցի Ֆիլատելիստների հայկական ասոցիացիային:

Նամականիշի մարման արարողությունից հետո պաշտոնյաները ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված նամականիշների, ծրարների թեմաներին, հայկական դրամների հավաքածուներին։

Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են «ՀայՓոստ»-ի, «Արցախփոստ»-ի տարեկան թողարկումները, ՀՖԱ 25 ֆիլատելիստների հավաքածուները, Հայաստանում ազգային դրամի պատմության վերաբերյալ Կենտրոնական բանկի թեմատիկ ցուցադրությունը։

Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 25-ին։

Կարևոր հղումներ

Ռազմարդյունաբերության կոմիտե

Կարևոր հղումներ

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ

Կարևոր հղումներ

Կայքի հին տարբերակ