Արմեն Հովհաննեսի Աբրոյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
25.02.1981թ, ք. Երևան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2001-2003 թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրոսական դպրոց, մասնագիտություն՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:
1997-2001 թթ.-  Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարան, մասնագիտություն՝ ԷՀՄ կոնստրուկտավորում և տեխնոլոգիա:
1995-1997 թթ.- Ֆիզմաթ թեքումով ՀՊՃՀ կից վարժարան:
1987-1995 թթ.- N 120 միջնակարգ դպրոց:

Աշխատանքային գործունեություն
2017 – 2019 թթ.- «Դիփքրաֆթ» ՍՊԸ, տնօրեն:
2017 – 2017 թթ.– «Ռեդքայթ» ՍՊԸ (Redkite, TextSlice), արհեստական բանականության նախագծող և խորհրդատու:
2012 – 2017 թթ.- «Մակադամիան առ» ՓԲԸ, զարգացման գծով մենեջեր:
2010 – 2012 թթ.- «Մակադամիան առ», ավագ ծրագրավորող:
2009 – 2010 թթ.- GSC ԽԱՂԵՐԻ ԱՇԽԱՐՀ, առաջատար ծրագրավորող Կիև, Ուկրաինա:
2007 – 2009 թթ.- «Սինոփսիս» ԲԲԸ, ավագ ծրագրավորող:
2005 – 2007 թթ.- «Մ-փոսիբլ» ՓԲԸ, առաջատար ծրագրավորող:
2000 – 2003 թթ.- «Իսմա» ՍՊԸ, ծրագրավորող:

Այլ տվյալներ
2003 – 2005 թթ.- Պարտադիր ժամկետային ծառայություն ՀՀ զինված ուժերում:
2014թ. - «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ: