Ծրագրի մասին

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» մանրամասներին կարող եք ծանոթանալ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կայքում՝ www.tpio.am:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով, Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ: Շարունակվում են բանակցային գործընթացները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հյուսիսային ու հարավային հատվածները կառուցելու նպատակով այլ դոնորների ներգրավելու ուղղությամբ: Ուսումնասիրվում են նոր ֆինանսավորման աղբյուրներ՝ մասնավոր ներդրողների և պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

1. Տրանշ 1 (Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ` շուրջ 31 կմ, Ասիական զարգացման բանկ) 

Շինարարության պայմանագրային գինը՝ 70,4 մլն ԱՄՆ դոլար՝ ներառյալ հարկերը:
Ֆինանսավորվում էր հետևյալ աղբյուրներից.
• Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ADF ֆոնդից (արտոնյալ վարկային միջոցներ առանց պարտավճարի)` 60 մլն ԱՄՆ դոլարի չափով 
• ՀՀ պետբյուջեից` միայն հարկերի մասով` շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով

Կապալառու՝ «Կորսան-Կորվիամ կոնստրուկսիոն» իսպանական ընկերություն:
Ծրագրի կառավարման խորհրդատու/ինժեներ (ծրագրի կառավարում և շինարարության տեխնիկական հսկողություն)՝ «Սաֆեժ և Էպտիսա» ֆրանսիական համատեղ ընկերություն:
29.12.2015թ. ճանապարհահատվածները բացվել են երկկողմանի երթևեկության համար: 17.06.2016թ. ստորագրվել է այս ճանապարհահատվածների ընդունման վկայագիրը: Ընդունման վկայագրի ստորագրումից հետո ուժի մեջ է մտել երաշխիքային ժամկետը: Երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերված թերությունները շինարարը պարտավոր է շտկել՝ առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու:


2. Տրանշ 2 (Աշտարակ-Թալին` շուրջ 42 կմ, Ասիական զարգացման բանկ)

Շինարարության պայմանագրային գինը՝ 179,6 մլն ԱՄՆ դոլար՝ ներառյալ հարկերը: Ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից. 
• ԱԶԲ-ի OCR ֆոնդից (սովորական վարկային միջոցներ)` 170 մլն ԱՄՆ դոլար 
• ՀՀ պետբյուջեից հարկերի մասով` շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով, հողերի օտարման և տարաբնակեցման մասով՝ շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար

Կապալառու՝ «Կորսան-Կորվիամ կոնստրուկսիոն» իսպանական ընկերություն:
Ծրագրի կառավարման խորհրդատու/ինժեներ (ծրագրի կառավարում և շինարարության տեխնիկական հսկողություն)՝ «Սաֆեժ և Էպտիսա» ֆրանսիական համատեղ ընկերություն:
Ընթանում են հողային և ենթակառուցվածքների նախապատրաստման աշխատանքներ: Բետոնե ծածկի աշխատանքները մեկնարկել են 2016թ. ամռանը: Կառուցվող ճանապարհի շուրջ 9 կմ հատվածն արդեն իսկ բաց է երթևեկության համար:


3. Տրանշ 3 (Թալին-Լանջիկ՝ շուրջ 18,7 կմ, Ասիական զարգացման բանկ)

Ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝ 
• ԱԶԲ-ի ''OCR'' ֆոնդից (սովորական վարկային միջոցներ)` 100 մլն ԱՄՆ դոլար, 
• ՀՀ պետբյուջեից հարկերի մասով` շուրջ 20.5 մլն ԱՄՆ դոլարի չափով, հողերի օտարման և տարաբնակեցման մասով (ընդհանուր Թալին-Գյումրի հատվածի համար)՝ շուրջ 8.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ենթակառուցվածքների տեղափոխման մասով՝ շուրջ 3.4 մլն ԱՄՆ դոլար: Ընդամենը՝ շուրջ 32.4 մլն ԱՄՆ դոլար:
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 11.03.2014թ.: ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել և ուժի մեջ է մտել 24.07.2014թ.: 
Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ (Չինաստան):
Ծրագրի տեխնիկական հսկող՝ «Սպեա Ինջենյերիա Էուրոպեա Ս.Պ.Ա և Այ-Ար-Դի Ինջինիրինգ Ս.րԼ կոնսորցիում» համատեղ կազմակերպություն (Իտալիա):
Պայմանագիրը կնքվել է 25.05.2016թ. 59.958.313,89 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 22.07.2016թ.: 

4. Տրանշ 3 (Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ, Եվրոպական ներդրումային բանկ)

Ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝ 
• ԵՆԲ-ի վարկային միջոցներ` 60 մլն եվրո,
• Հարևան երկրների ներդրումային գործիքի դրամաշնորհ (NIF Grant)՝ 12 մլն եվրո, 
• ՀՀ պետբյուջեից հարկերի մասով` շուրջ 16.2 մլն եվրոյի չափով:
Շինարարության պայմանագրային գինը՝ 74.0 մլն եվրո՝ ներառյալ հարկերը:
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 18.11.2013թ., ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել և ուժի մեջ է մտել 27.08.2014թ.: 
Ծրագրի տեխնիկական հսկողի ընտրության մրցույթն իրականացվել է ԵՆԲ-ի կողմից՝ դրամաշնորհի միջոցների հաշվին: 
Ծրագրի տեխնիկական հսկող՝ «Սպեա Ինջենյերիա Էուրոպեա Ս.Պ.Ա և Այ-Ար-Դի Ինջինիրինգ Ս.րԼ կոնսորցիում» համատեղ կազմակերպություն (Իտալիա):
Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ (Չինաստան):
Պայմանագիրը կնքվել է 08.12.2015թ. 74.066.179,92 եվրո ընդհանուր արժողությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 20.06.2016թ.:


5. Տրանշ 4 (Արտաշատ-Սիսիան հատված) (հեռանկարային ծրագիր)

• Նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 175 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված, այդ թվում՝ 14 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.4 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ:
• Նախապատրաստվել է նախնական նախագիծ:


6. Տրանշ 4 (Սիսիան-Քաջարան հատված) (հեռանկարային ծրագիր)

• Նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ շուրջ 8.7 կմ):
• Հաշվի առնելով, որ Սիսիան-Քաջարան հատվածը նախագծվել է նոր ծրագծով, որը գոյություն ունեցող ճանապարհի ծրագծից դուրս է, և ներկայում գործող ճանապարհը հանդիսանալու է այլընտրանքային ճանապարհ, հատվածի կառուցումը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերություն հիմունքների վրա՝ կառուցումից հետո այն դարձնելով վճարովի: Շինարարությունը նախատեսվում է սկսել համապատասխան մասնավոր գործընկերոջ ընտրությունից հետո: Նախապատրաստվել և ընդունվել է մանրամասն նախագիծ, շարունակվում են մասնավոր գործընկերոջ ընտրության աշխատանքները: 

7. Տրանշ 4 (Քաջարան-Ագարակ հատված, շուրջ 42 կմ)

Հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: 
• Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 184 700 000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ 150 000 000 ԱՄՆ դոլար և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորում 34 700 000 ԱՄՆ դոլար:
• Նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք): 
• Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար 2018 թվականին հայտարարվել է միջազգային մրցույթ: 2019 թվականի փետրվարին մրցույթի արդյունքները ամփոփվել են: Ներկայում համապատասխան համաձայնագիր ստորագրելու նպատակով աշխատանք է տարվում: Նախագծման աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականի մայիս-հուլիսին:


8. Տրանշ 5 (Գյումրի շրջանցիկ-Գյումրի-Բավրա հատված՝ շուրջ 60 կմ, Եվրոպական ներդրումային բանկ)

Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքված Տեխնիկական աջակցության համագործակցության պայմանագրի շրջանակներում Տրանշ 5-ի համար Բանկի կողմից վարձվել է նախագծման խորհրդատու «Լոթթի Ինջեներիս» ԲԸ և «Էյ Այ Սի Փրոջեթի» ԲԸ համատեղ գործող ընկերությունը: 
Նախագծային աշխատանքներն իրականացվել են հետևյալ հատվածներով.
• Գյումրի շրջանցիկ ճանապարհահատված. նախագիծն իրականացված է երեք հատվածներով՝ ընդհանուր 23.181 կմ երկարությամբ:
• Գյումրի-Բավրա ճանապարհահատված. նախագիծն իրականացված է չորս հատվածներով՝ ընդհանուր 37.234 կմ երկարությամբ:
Նախագիծը գտնվում է հատուկ համալիր փորձաքննության փուլում:

Ծրագրի կառավարման խորհրդի կողմից որոշվել է Ծրագիր 5-ի («Գյումրի շրջանցիկ (23.18 կմ) երկուղի ճանապարհահատվածի և Գյումրի-Բավրա (37.234 կմ) ճանապարհ») շրջանակներում սկսել ճանապարհի նախագծի ազդեցության գոտում գտնվող հողամասերի օտարման գործընթացը։


Մեկնարկել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման և օտարման գործընթացի նախապատրաստական փուլը, որի շրջանակներում մեկնարկել են ազդակիր համայնքներում հանրային իրազեկման գործընթացը և նախատեսվում է սկսել համապատասխան դաշտային աշխատանքները (հողերի չափագրում, անշարժ գույքի գնահատում, սոցիալ-տնտեսական հետազոտում, մարդահամար և այլն): 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» մանրամասներին կարող եք ծանոթանալ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կայքում՝ www.tpio.am: