Հեռահաղորդակցության միջազգային միություն (ITU)

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում: 

ՀՄՄ-ն Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է համակարգել կառավարությունների և մասնավոր սեկտորի աշխատանքները գլոբալ հեռահաղորդակցության ցանցերի և ծառայությունների բնագավառում: 

ՀՄՄ-ի կառուցվածքում ընդգրկվում են Գլխավոր քարտուղարի գրասենյակը, Ռադիոկապի գրասենյակը, Հեռահաղորդակցության ստանդարտացման գրասենյակը, Հեռահաղորդակցության զարգացման գրասենյակը: