Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին

Բաժինն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

. Զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և պլանների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլան-ժամանակացույցերի մշակում, աշխատանքների գիտամեթոդական տեղեկատվական  մեթոդական  և  կազմակերպչական ապահովում, 
. համակարգի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության զարգացման և այդ նպատակի համար  ներդրումների, նյութատեխնիկական  միջոցների և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ  առաջարկությունների մշակում, 
. նախարարության համակարգի աշխատողների կողմից իրականացվող քաղաքացիական  պաշտպանության  ոլորտի  աշխատանքների ապահովում, 
. նախարարության համակարգի աշխատողների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մշակում արտակարգ իրավիճակներում, 
. զորահավաք հայտարարելու դեպքում  նախարարությանը ռազմական  դրության աշխատանքային  ռեժիմի փոխադրելու միջոցառումների  ապահովում, 
. սահմանված կարգով նախարարության զինապարտների հաշվառում  և հատուկ զինվորական հաշվառման  ենթակա  աշխատող պահեստազորայինների ամրագրում, 
. զորահավաքային նախապատրաստության մասով պետական պաշտպանական առաջադրանքների (պատվերների) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստում, շտաբային մարզումների, ուսումնավարժությունների և պարապմունքների անցկացում, 
. սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ  նախարարության  համակարգի  կազմակերպությունների կողմից ներկայացվող  հաշվետվությունների  վերլուծություն և ամփոփ  հաշվետվությունների  ներկայացում,  
. Հայաստանի Հանրապետության կառավարությունից, պետական այլ մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրում, 
. աշխատակազմի ռազմավարական կազմակերպչական նշանակության խնդիրների  բացահայտում, վերլուծում և գնահատում, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ, 
. բաժնի առջև  դրված  գործողություններից բխող  մասնագիտական նշանակության  խնդիրների բացահայտում, վերլուծում և գնահատում, ինչպես նաև  դրանց ստեղծագործական և այլընտրանքային  լուծումների կամ այդ աշխատանքների կատարման ապահովում:

Բաժնի պետն է Արտակ Կիրակոսյանը
Հեռ.`+374(10) 59-00-81
Էլ. փոստ՝ zorahavaq@mtcit.am