Գործերի կազմակերպման վարչություն

Վարչությունն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`

. իրականացնում է էլեկտրոնային, փաստաթղթային, սուրհանդակային և այլ եղանակներով ստացված ՀՀ օրենքները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները, գրությունները, դիմումները և այլ փաստաթղթեր սահմանված կարգով գրանցելու, հաշվառելու և առաքելու աշխատանքները
. հսկողություն է իրականացնում ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, նախարարի տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ,
. իրականացնում է նախարարության մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության փաստաթղթերի արխիվացման գործընթացը.
. մշակում է փաստաթղթաշրջանառության վերաբերյալ վիճակագրական տվյալները,
. կազմակերպում է նախարարի, նախարարի տեղակալների և գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելությունը, ապահովում է արդյունքների ամփոփումն ու հաշվառումը,
. իրականացնում է նախարարի և գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման և իրազեկման աշխատանքները,
. իրականացնում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների տնտեսական, համակարգչային տեխնիկայի և ցանցի սպասարկման աշխատանքները,
. մասնակցում է նախարարության գնման հայտերը կազմելու աշխատանքներին,
. ապահովում է պահեստավորված նյութական արժեքների արդյունավետ օգտագործումը և այլն:

Գործերի կազմակերպման վարչության պետն է  Լիլիթ Մանուկյանը:


Քարտուղարության պետն է  Լիլիթ Մանուկյանը:
Հեռախոս՝ +374(10) 59-00-22, 
էլ. փոստ՝ secretary@mtcit.am