Անձնակազմի կառավարում

- Կարո՞ղ են քաղաքացիներն իրենց կենսագրությունը  (CV) ուղարկել կամ թողնել անձնակազմի կառավարման բաժնում:
- Թափուր պաշտոնի առկայության դեպքում ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացնում, որտեղ արդեն իսկ նշում է անհրաժեշտ կենսագրական տվյալները:

- Ինչպե՞ս ընդունվել աշխատանքի նախարարությունում:
- Թափուր պաշտոնի առկայության դեպքում հրապարակվում են առկա թափուր պաշտոնների մասին հայտարարությունները: Դիմումը ներկայացնելուց հետո սահմանված կարգով իրականացվում է մրցույթ և նշանակում տվյալ թափուր պաշտոնում:

- Որքա՞ն է քաղաքացիական ծառայողի աշխատավարձը:
- Քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը սահմանվում են «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

- Ովքե՞ր կարող են դառնալ քաղաքացիական ծառայողներ:
- Կանոնակարգվում է  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

- Ի՞նչ կարգով են աշխատանքի ընդունվում կամ վերականգնվում նախարարության բնագավառի կազմակերպություններում:
- Նախարարությունը իրավասու չէ միջամտելու կազմակերպությունների կադրային քաղաքականությանը: