Տեղեկատվություն նախարարություն դիմելու կարգի մասին | hti.am

Տեղեկատվություն նախարարություն դիմելու կարգի մասին

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) վարչական մարմին է և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վարչարարություն:

Վարչարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշմամբ վերապահված լիազորությունների շրջանակներում

Ուստի նախարարությանը դիմելիս նախևառաջ անհրաժեշտ է համոզվել, որ հարցվող խնդիրը գտնվում է նախարարության լիազորությունների շրջանակներում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է հետևյալ ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակման և իրականացման գործառույթները

  1. Կապ, 
  2. Տեղեկատվայնացում, 
  3. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն, 
  4. Փոստ, 
  5. Լիցենզավորում և թույլտվությունների տրամադրում, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, ոլորտային այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանություն, 
  6. Ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից յուրաքանչյուրի շահագործման և կառավարման, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովում, 
  7. Ռազմարդյունաբերություն, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովում,
  8. Ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացում և զարգացում, 
  9. Ռադիոհաճախականությունների տիրույթ, 
  10. Արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործում և կառավարում, 
  11. Նորարարության ձևավորման խթանում, 
  12. Ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում և զարգացում, 
  13. Թվայնացման գործընթացների համակարգում, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանում: